ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՊԵԿ-ը իրավասություն չուներ ՀԿԵ-ում ստուգումներ անցկացնել

ՊԵԿ-ը իրավասություն չուներ ՀԿԵ-ում ստուգումներ անցկացնել
02.02.2019 | 17:00

«Ժամանակը» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ իրավապահ մարմինները անհարմար վիճակում են հայտնվել ռուսական կապիտալով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության դեմ հարուցված քրեական գործով։ ՀՀ իրավապահ մարմինները, այս դեպքում ՊԵԿ-ը, իրավասություն չունեին ՀԿԵ-ում ստուգումներ, խուզարկություն կատարելու։ Կոնցեսիոն պայմանագրով նախատեսվում է, որ ցանկացած պատճառված վնաս կամ վեճ պետք է լուծվի փարիզյան արբիտրաժային դատարանում։ Մեր տեղեկություններով՝ ներկայում այս հողի վրա իրավիճակն այնքան է լարվել, որ կարող է հանգեցնել ընդհուպ ռուսական կողմից կոնցեսիոն պայմանագրի խզման»: Փաստացի` ոչ թե ՊԵԿ-ը պիտի անհարմար իրավիճակում լինի, այլ` կոնցեսիոն նման պայմանագիր կնքողները, որ Հայաստանի իրավապահներին խաղից դուրս են դրել` ստեղծելով անվերահսկելիության իրավիճակ:

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ