ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռոբերտ Քոչարյանը դատարանում 2 ժամ ելույթ է ունեցել

Ռոբերտ Քոչարյանը դատարանում 2 ժամ ելույթ է ունեցել
02.02.2019 | 17:01

Երեկ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի բողոքի քննությունը։ Նիստում ելույթ է ունեցել Ռոբերտ Քոչարյանը, նիստը չի ավարտվել և կշարունակվի փետրվարի 4-ին։ Նրա փաստաբան Հայկ Ալումյանը դահլիճից դուրս գալուց հետո տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը իր ելույթում, որը տևել է 2 ժամ, մանրամասն ներկայացրել է 2008-ի փետրվարի 23-ից հետո ստեղծված իրավիճակը։


«Մասնավորապես ներկայացրեց, որ բավականին շատ տեղեկատվություն էր ստացվում, որ բանակում աշխատանքներ են տարվում, որպեսզի բանակը միանա ցուցարարներին, աշխատանքներ են տարվել, որ պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը միանա ցուցարարներին, բացի այդ ԵԿՄ-ում խմորումներ են սկսվել, որ նրանք էլ միանան ցուցարարներին։ Ստեղծված իրավիճակում ինքը ցուցում է տվել ՊՆ նախարարին, որ ապահովի բանակի չեզոքությունը։ Ցուցում է տվել, այսինքն՝ ասել է գնացեք այնպես արեք, որ բանակը այդ պրոցեսներին չխառնվի, ՊՆ նախարարին էլ ասվել է, որ ինքը ապահովի այդ ամենը», - փոխանցեց Ալումյանը՝ նշելով, որ դա եղել է բանավոր ցուցում։


Այդ ժամանակ ՊՆ նախարար Միքայել Հարությունյանը ևս այս գործով մեղադրյալ է և գտնվում է հետախուզման մեջ։ Ըստ փաստաբանի՝ ՊՆ նախարարի 0038 հրամանին, որը քրեական գործի նյութերում ապացույց է համարվում, անդրադարձ եղել է։ «Պարոն Քոչարյանն իր ելույթում ասել է, որ 0038 հրամանին ծանոթանալուց հետո ինքը տեսնում է, որ դրանում որևէ արտառոց բան չկա։ Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ ինչպես ՊՆնախարարի ցանկացած հրաման, այնպես էլ 0038 հրամանը և նման մյուս հրամանները ոչ իր, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին չեն ուղարկվել նախագահական, որպեսզի նախագահն այդ հրամանին ծանոթանա կամ իր հավանությունը տա», - նշեց փաստաբանը։ Հարցին, թե ստացվում է ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի վրա է բարդվում մեղքը՝ հրաման ստորագրելու ու դրա մասին չտեղեկացնելու համար, Ալումյանը պատասխանեց. «Նշված հրամանը չի պարունակում որևէ դրույթ, որի համար կարելի է պարոն Հարությունյանին ոչ միայն մեղադրանք առաջադրել, այլ նույնիսկ նախատել։ Չկա այդպիսի դրույթ։ Այդ հրամանի մասին ձեզ բացարձակ ապատեղեկացրել են։ Այդ հրամանի մեջ չկա այնպիսի բան, որից կարելի է թեկուզ ամաչել։ Այդ հրամանի մեջ ոչ մի վատ բան չկա»։ Նրա խոսքով, այս պահին նախաքննություն իրականացնող իրավապահ մարմնի՝ ՀՔԾ-ի գործողություններից չեն ստացել տպավորություն, թե նրանք փորձում են պարզել մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ 10 զոհերի մահվան հանգամանքները։ «Մինչև հիմա չեմ տեսել, չեմ զգացել, որ ՀՔԾ-ն 10 զոհերի սպանության հանգամանքների շուրջ լուրջ քննություն իրականացնի», -նկատեց Ալումյանը։


Անդրադառնալով բանակին կրակելու հրաման տալու հարցին, փաստաբանը վկայակոչեց ԶՈւ գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանի հայտարարությունը և ասաց. «Գործող պաշտոնյան այս գործերի մեջ խառը չի չէ՞, բայց ինքն էլ է ասում, որ բանակին կրակելու հրաման չի տրվել»:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ