ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բոլիվիայի նախագահն աջակցություն է հայտնել Մադուրոյին

Բոլիվիայի նախագահն աջակցություն է հայտնել Մադուրոյին
02.02.2019 | 17:02

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հանդիպել է Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ ու իր աջակցությունը հայտնել նրան: Մորալեսը իր Twitter-ում «եղբայր» է անվանել Մադուրոյին և դատապարտել հեղաշրջման կազմակերպիչներին ու Վենեսուելայի ազգային հարստությունը յուրացնելու փորձերը միջազգային իրավունքի խախտում է անվանել: Մորալեսն ընդգծել է, որ Բոլիվիան կողմնակից է նոր բախումներից խուսափելու համար երկխոսության ճանապարհով գնալու սցենարին:

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ