Ներկայացուցիչների պալատի խոսնակ և Կոնգրեսում դեմոկրատական կուսակցության ղեկավար Նենսի Փելոսին մեղադրել է նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությանը Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից (ՄՓՀՀՈՊ) դուրս գալով համաշխարհային կայունությունը խաթարելու համար: Նրա հավաստմամբ՝ԱՄՆ-ը կարող է ներքաշվել սպառազինությունների մրցավազքի մեջ: Փելոսիի խոսքով՝ Ռուսաստանի՝ այս պայմանագրին ակնհայտ չհետևելը խոր մտահոգություն է առաջացնում, սակայն անվտանգության համակարգի առանցքային սկզբունքներից ԱՄՆ-ի հրաժարվելն անընդնունելի վտանգ է: «Առաջիկա վեց ամիսներին վարչակազմը պետք է գործադրի դիվանագիտական բոլոր ջանքերն ու սերտորեն համագործակցի ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ, որպեսզի խուսափի ԱՄՆ-ի՝ սպառազինությունների վտանգավոր մրցավազքի մեջ ներքաշվելուց», - ասվում է Փելոսիի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ: «Մենք պետք է ուժեղ ու խելացի լինենք և ճիշտ ռազմավարությունն ընտրենք, որպեսզի ապահովենք Ամերիկայի անվտանգությունը», - ընդգծել է նա: