ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար նոր համաձայնագիր կնքել՝ Միջին և փոքր հեռահարության հրթիռների չեզոքացման մասին պայմանագրի փոխարեն։ «Հույս ունեմ՝ մեզ կհաջողվի բոլորին մեծ և գեղեցիկ սենյակում հավաքել և նոր պայմանագիր կնքել, որը շատ ավելի լավը կլինի։ Ես կցանկանայի տեսնել դա»,-ասել է Թրամփը։ Խոսելով պայմանագրի մասին՝ Թրամփն ասել է, որ Վաշինգտոնն այն չի պահպանի, եթե մյուսները խախտում են։
Փետրվարի 2-ից ԱՄՆ-ն դադարեցնում է Միջին և փոքր հեռահարության հրթիռների չեզոքացման մասին պայմանագիրը և սկսում դուրս գալու ընթացակարգը։