ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը փոքր և միջին հեռահարության հրթիռների պայմանագրին, երբ նախօրեին այդ քայլին է դիմել ԱՄՆ-ը: Պուտինն այսօր հանդիպել է ԱԳ և ՊՆ նախարարներ Սերգեյ Լավրովին և Սերգեյ Շոյգուին:
«Մենք կդիմենք համարժեք պատասխանի, մեր ամերիկացի գործընկերները հայտնել են պայմանագրով ստանձնած պարտավորություններից հրաժարվելու մասին, մենք նույնը կանենք և կհրաժարվենք պարտավորություններից»,- ասել է Պուտինը: Նա ԱԳ նախարարին կարգադրել է ամերիկյան կողմի հետ զինաթափման շուրջ նոր բանակցություններ այլևս չվարել, իսկ ՊՆ` նախարարին «արագացնել նոր՝ այդ թվում գերձայնային տեսակի հրթիռներ ստեղծելու աշխատանքը»: Նա շեշտել է, որ Ռուսաստանը չպետք է ներքաշվի սպառազինությունների ծախսատար մրցավազքի մեջ: