Պատասխանելով հարցին` եթե Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Դավոս իր այցի մանրամասները, ճիշտ չէ՞ր լինի, որ բոլոր խմբակցություններին ներկայացվեր, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Մենք խոսում ենք աշխատանքային հանդիպման մասին, իրականում որևէ տեղեկատվություն չկար, որ արդեն չի հրապարակվել, բայց եղել են դետալներ, մանրամասներ, որը մեզ ներկայացվել է: Եթե լինի անհրաժեշտություն, ես վստահ եմ, որ վարչապետը մյուս խմբակցություններին ևս կներկայացնի, եթե նրանք դրա կարիքն ունենան»: