ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ANCA-ի էջում հայտնել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպման մասին:
«Մենք ոգևորված ենք դեսպան Թրեյսիի հետ այսօրվա կառուցողական քննարկմամբ, որը վերաբերում էր հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների շարունակական աճին, և որպես ամերիկահայեր՝ անհամբեր սպասում ենք մեր համատեղ նպատակներին հասնելու ակնկալիքով դեսպանի և նրա թիմի հետ համատեղ աշխատանքին»,-նշել է պարոն Համբարյանը: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ընթացքում Լին Թրեյսին հայտարարել էր, որ Հայաստանում ԱՄՆ քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախ պետականությունը։