ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թերեզա Մեյը մտադիր է մարտնչել Բրյուսելի հետ

Թերեզա Մեյը մտադիր է մարտնչել Բրյուսելի հետ
03.02.2019 | 13:01

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մտադիր է գնալ Բրյուսել և փորձել փոփոխել Brexit համաձայնագիրը` հաղորդում է The Daily Telegraph-ին: Վարչապետը ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ժողովրդին` ասելով. «Գնալու եմ Բրյուսել, պայքարելու եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի համար: Ես զինված կլինեմ նոր մանդատով, նոր գաղափարներով և վճռականությամբ` հասնելու այնպիսի լուծման, ինչի համար քվեարկել է բրիտանացի ժողովուրդը` երաշխավորելով, որ Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև որևէ սահման չի լինելու»:

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ