Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Կարակասում` իր համախոհների հանրահավաքուն նա ասել է. «Եթե նրանք ցանկանում են ընտրություններ, մենք կանցկացնենք խորհրդարանական ընտրություններ»: Վենեսուելայի նախագահը հստակեցրել է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկն այժմ քննարկվում է Սահմանադրական ժողովում, քննարկումներին կհրավիրվեն նաև երկրի քաղաքացիները: