Մյանայի գավառում՝ Կահիրեից 250 կմ հարավ, հայտնաբերվել են հինավուրց գերեզմաններ և մոտ 40 մումիա, հայտնում է Ynetnews-ը: Ժայռերի մեջ փորված դամբարանները պատկանել են միջին դասի ընտանիքների, որոնց անդամները, հավանաբար, ապրել են Պտղոմեոսի ժամանակաշրջանում՝ հռոմեական կամ վաղ բյուզանդական շրջանում: Մումիաները լավ վիճակում էին: Մահացածների թվում առնվազն 10 երեխա կա: Աճյուններից բացի, գերեզմաններում հայտնաբերվել են պապիրուսներ, կավե ամաններ և մումիաների համար զարդանկարած սարկոֆագներ: Որոշ արտեֆակտների վրա հին եգիպտական լեզվով արձանագրություններ կան: