ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին է փոխանցել իր պայմանները՝ վերականգնելու համար միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի հարցով բանակցությունները: ԱՄՆ ՌԴ-ին է փոխանցել կոնկրետ քայլերի ցանկ, որ Մոսկվան կարող է ձեռնարկել փրկելու համար միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը: Վաշինգտոնը Մոսկվային կոչ է արել ոչնչացնել 9М729 հրթիռը: