ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, պատմել է, որ օդանավի անձնակազմն իրեն անակնկալ է մատուցել ծննդյան օրվա կապակցությամբ: «Ծննդյանս օրը անցավ պաշտոնական այցի գրաֆիկով, բայց տունդարձի ճանապարհին օդանավի անձնակազմը անակնկալ մատուցեց. մոմն էլ փչեցի, բաժակներն էլ չխկացրեցինք, և հրամանատարից գեղեցիկ ծաղկեփունջ ստացա: Սա, որպես տեղեկատվություն, թե ինչպես նշեցինք տարեդարձս: Իսկ ընդհանրապես ես հպարտ եմ մեր երկրով, նրա մարդկանցով, իմ ընտանիքով, իմ ամուսնով և երեխաներով», – գրել է նա Ֆեյսբուքի իր էջում: