ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմական այց կկատարի ԱՄԷ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմական այց կկատարի ԱՄԷ
04.02.2019 | 07:35

Փետրվարի 3-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կժամանի Արաբական Միացյալ Էմիրություններ` դառնալով Արաբական թերակզղի այցելած առաջին պապը:
Հռոմի պապին հրավիրել է Աբու Դաբիի արքայազն Մոհամեդ բին Զայեդ ալ Նահյանը` միջդավանական համաժողովի մասնակցելու նպատակով:


Պատմական այցի շրջանակներում փետրվարի 5-ին պատարագ կմատուցվի, որին ակնկալվում է շուրջ 120 հազար մարդու մասնակցություն: ԱՄԷ-ում Հռոմի կաթոլիկ եկեղեցու մոտ 1 մլն հետևորդ է բնակվում, որոնց մեծ մասը Ֆիլիպիններից կամ Հնդկաստանից են: Ֆրանցիսկոս պապն իր տեսաուղերձում հայտնել էր, որ ուրախ է կրոնների հարաբերությունների պատմության մեջ նոր էջ բացելու հնարավորության համար, իր հարգանքի տուրքն է մատուցել ԱՄԷ-ին՝ որպես երկրի, որը փորձում է համակեցության, եղբայրության, բազմազան քաղաքակրթությունների և մշակույթների գոյակցման մոդել լինել:

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ