ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտել է Կալուգայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած հայերի անունները

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտել է Կալուգայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած հայերի անունները
04.02.2019 | 07:38

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է, որ Կալուգայի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մեջ ՌԴ-ի երկու հայազգի քաղաքացի կա` 2008-ին ծնված Առաքելյան Մարիան և 1988-ին ծնված Ադամյան Սոնան:
Նրանք Կալուգայի քաղաքային հիվանդանոցում են: Մյուս տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:


Փետրվարի 3-ին 48 մարդ, այդ թվում՝ 33 երեխա, տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է: Վթարի հետևանքով 7 մարդ մահացել է, 32-ը գտնվում են հիվանդանոցում:

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ