Փետրվարի 14-ին Սոչիում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպում է նախատեսվում՝ Սիրիայում իրավիճակը քննարկելու համար, հաղորդում են ռուսական և թուրքական պետական լրատվամիջոցները:
Ռուսական ՆՏՎ հեռուստաալիքը հաղորդում է, որ քննարկվելու են Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակը և ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը Սիրիայից: Երեք երկրները հայտարարել են, որ ցանկանում են քաղաքական լուծում գտնել՝ վերջ տալու Սիրիայում ութերորդ տարին շարունակվող քաղաքացիական պատերազմին: