Ուկրաինայի ԿԸՀ-ն ավարտել է մարտի 31-ի նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցման փաստաթղթերի ընդունումը: Առաջադրվել է 83 թեկնածու: ԿԸՀ-ն հաստատել է 28 դիմում, մերժել է 22-ը և քննության համար բաց է թողել 33-ը:
Հանձնաժողովը փետրվարի 9-ին պաշտոնապես պետք է հրապարակի գրանցված թեկնածուների վերջնական ցանկը: Նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն այս նախագահական ընտրություններում հավանաբար կլինեն ամենաշատ ձայներ ստացողները: Վերջին հարցումների համաձայն Տիմոշենկոն՝ առավելություն ունի գործող նախագահի նկատմամբ։
53-ամյա Պորոշենկոն հունվարի 29-ին հայտարարել է իր թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելու մասին և խոստացել է հասնել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը: