ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եթե բրեկզիտը հանգեցնի անկարգությունների, թագուհուն կտարհանեն

Եթե բրեկզիտը հանգեցնի անկարգությունների, թագուհուն կտարհանեն
04.02.2019 | 14:41

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեկ ասել է, թե ցանկանում է «ընդունելի և գործնական» լուծում գտնել բրեկզիտի հարցում, որի շուրջ խորհրդարանում փակուղային վիճակ է ստեղծվել: Մեյը փորձ կանի նորից խնդիրը քննարկել ԵՄ ղեկավարների հետ՝ հուսալով գոնե փոքրիկ զիջում կորզել:

Բրյուսելում մտադիր չեն ոչինչ փոխել` արդեն զիջելու տեղ չի մնացել: Եթե որևէ առաջխաղացում չլինի, մարտի 29-ին Մեծ Բրիտանիան և Եվրոպական միությունը կհայտնվեն կոշտ բրեկզիտում: ԵՄ-ն ստիպված կլինի անցակետ և մաքսակետ տեղակայել ԵՄ մաս կազմող Իռլանդիայի Հանրապետության և Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի սահմանին: Նման սցենարով անխուսափելիորեն կբորբոքվի վերջին երկու տասնամյակում մարած իռլանդական հակամարտությունը: Կծագեն տնտեսական-իրավական վեճեր Լոնդոնի և Բրյուսելի միջև: Տեսականորեն չի բացառվում, որ քաղաքական և սոցիալական նոր բարդությունները կհանգեցնեն զանգվածային անկարգությունների: Ի՞նչ անել այդ դեպքում:

Լոնդոնում վերլուծել են նման հնարավորությունը և կազմել են արտակարգ ծրագիր, որը կկիրառվի զանգվածային անկարգությունների դեպքում: Ըստ ծրագրի` թագուհի Էլիզաբեթ երկրորդին և նրա ընտանիքի անդամներին կտարհանեն մայրաքաղաքից ավելի ապահով վայր: Թե կոնկրետ որտեղ՝ այդ մասին տեղեկություն չկա: Նման տարբերակներ են նախատեսվում նաև պատերազմի դեպքում:

Դիտվել է՝ 330

Մեկնաբանություններ