Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը գտնվում է կործանման եզրին Գյումրիի կիսավեր գործարաններից մեկում` տեղեկացնում է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջը:
«Որմնանկարը գտնվում է հուշարձանների ցանկում և պահպանվում է պետության կողմից: Բայց փաստացի կարիք կա րոպե առաջ փրկելու: «Մինաս Ավետիսյան» մշակույթային հիմնադրամը բազմիցս բարձրաձայնել է սրա մասին, սակայն մինչ օրս միջոցներ չկան: Հիմնադրամը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում անցնել վերականգնման աշխատանքներին»` նշվում է թանգարանի ֆեյսբուքյան էջում: