ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սալվադորի նախագահական ընտրություններում 53% հավաքած պահպանողական թեկնածուն իրեն նախագահ է հայտարարել

Սալվադորի նախագահական ընտրություններում 53% հավաքած պահպանողական թեկնածուն իրեն նախագահ է հայտարարել
04.02.2019 | 14:45

Սալվադորի մայրաքաղաք Սան Սալվադորի նախկին քաղաքապետ, Հանուն ազգային միասնության մեծ դաշինքի թեկնածու (GANA) 37-ամյա Նայիբ Բուկելեն նախագահական ընտրություններում գրեթե 53% ձայն է հավաքել: Ըստ ընտրական հանձնաժողովի տվյալների՝ հաշվարկվել է ավելի քան 1,8 մլն քվե (ընտրողների 34,4%-ը), Բուկելեից հետո 32,08%-ով երկրորդ տեղում է Ազգայնական հանրապետական Արենա դաշինքից առաջադրված Կառլոս Կալյեխան:


«Արդեն կարելի է վստահաբար ասել, որ հաղթել ենք ընտրությունների առաջին փուլում: Մենք պատմություն կերտեցինք»,- հայտարարել է Բուկելեն՝ շնորհակալություն հայտնելով իր օգտին քվեարկածներին:


Քվեարկելու իրավունք է ստացել 5,2 մլն մարդ, ընտրությունների առաջին փուլում հաղթանակ տանելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանա քվեների 50%-ից ավելին: Սալվադորում նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով:

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ