ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սալայի կործանված ինքնաթիռի մնացորդները գտնվել են

Սալայի կործանված ինքնաթիռի մնացորդները գտնվել են
04.02.2019 | 14:45

«Քարդիֆ»-ի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի կործանված ինքնաթիռի մնացորդները գտնվել են` գրում է Sky Sport-ը: Ֆուտբոլիստի ընտանիքի անդամներին արդեն հայտնվել է, որ ինքնաթիռի մնացորդները գտնվել են փետրվարի 3-ին` կործանման վայրում` Լա Մանշում: 1700 քմ տարածքում որոնողական աշխատանքները մինչ այդ արդյունք չէին տվել:

Դիտվել է՝ 366

Մեկնաբանություններ