ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սերգեյ Լավրով. Չեմ կարծում, որ մենք խոսում ենք նոր սառը պատերազմի մասին

Սերգեյ Լավրով. Չեմ կարծում, որ մենք խոսում ենք նոր սառը պատերազմի մասին
04.02.2019 | 22:17

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չի համարում, որ ԱՄՆ-ի միջին և փոքր հեռահարության հրթիռների արգելման պայմանագրից դուրս գալուց հետո պետք է խոսել նոր սառը պատերազմի մասին։ «Ես չեմ կարծում, որ մենք խոսում ենք սառը պատերազմի մասին։ Նոր դարաշրջան է սկսվել, երբ ԱՄՆ-ը որոշել է քանդել սպառազինության վերահսկողության, հարձակողական սպառազինության կրճատման համակարգը։ Սա տխուր է»` հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան մտադիր չէ հանդես գալ նոր նախաձեռնություններով սպառազինության վերահսկողության շուրջ նոր պայմանագրի հարցով: Եթե նախաձեռնությամբ հանդես գա Վաշինգտոնը, Մոսկվան պատրաստ է ուսումնասիրել։

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ