ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գերմանիան Գուայդոյին ճանաչել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ

Գերմանիան Գուայդոյին ճանաչել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ
04.02.2019 | 22:20

Գերմանիան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է երկրի ժամանակավոր նախագահ, հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը:
«Այժմ Գուայդոն այն մարդն է, որից մենք ակնկալում ենք, որ նա հնարավորինս շուտ կնախաձեռնի ընտրությունների գործընթացը: Այդ խնդրի համար նա լեգիտիմ ժամանակավոր նախագահ է Գերմանիայի և Եվրոպայի բազմաթիվ այլ գործընկերների տեսանկյունից»,-ասել է Մերկելը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Դիտվել է՝ 320

Մեկնաբանություններ