Վենեսուելայում ուժ կիրառելու հնարավորության մասին Թրամփի հայտարարությունը խաթարում է միջազգային իրավունքի հիմքերը, Ղրղզա-ռուսական սլավոնական համալսարանում ելույթ ունենալիս ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ԱՄՆ-ն չի թաքցնում, որ ցանկացած գնով ցանկանում է փոխել ռեժիմը,-ասել է նախարարը:- Երեկ Թրամփն ասել է, որ սեղանին թողնում է ռազմական միջամտության տարբերակը: Սա խաթարում է միջազգային իրավունքի բոլոր հիմքերը»: