Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ ժամը 12:00-ից մեկնարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։
«Տեղի ունեցավ լիարժեք դատավարություն, բոլոր կողմերին հնարավորություն տրվեց ցանկացած քանակի փաստարկներ ներկայացնել։ Ամեն ինչ քննարկվեց»,- ասաց Հայկ Ալումյանը։ Նա նշեց, որ դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին, ժամը 12։00-ին։ Փաստաբանի խոսքով՝ հարցերը բազմազան են եղել։ Նրա խոսքով՝ դատարանին հետաքրքրել են բանակի օգտագործման վերաբերյալ հարցեր։