ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլաս Մադուրոն Ֆրանցիսկոս պապին խնդրել է օգնել

Նիկոլաս Մադուրոն Ֆրանցիսկոս պապին խնդրել է օգնել
04.02.2019 | 22:23

Նիկոլաս Մադուրոն դիմել Է Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել՝ «դյուրացնելու երկխոսությունը» Վենեսուելայում: Մադուրոն իտալական Sky TG24 հեռուստաալիքին հարցազրույցում ասել է. «Ես նամակ եմ ուղարկել Ֆրանցիսկոս պապին: Հուսով եմ, որ այն ճանապարհին է կամ արդեն հասել է Հռոմ, Վատիկան: Նամակում ես ասում եմ, որ ծառայում եմ Քրիստոսի գործին: Եվ այդ կապակցությամբ ես նրանից օգնություն եմ խնդրել երկխոսության դյուրացման և ուժեղացման գործընթացում»,-հայտարարել Է Մադուրոն: «Ես Հռոմի պապին խնդրում եմ օգտագործել իր բոլոր ուժերն ու կամքը՝ օգնելու մեզ երկխոսության ճանապարհին: Հույս ունենք դրական պատասխան ստանալ»,-ասել է նա:
Ֆրանցիսկոս պապը առաքելական ուղևորությամբ գտնվում է ԱՄԷ-ում, Վատիկան կվերադառնա փետրվարի 5-ին:

Դիտվել է՝ 311

Մեկնաբանություններ