ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վրաստանն ու ՌԴ-ն համաձայնության են եկել ցամաքային առևտրի հարցում

Վրաստանն ու ՌԴ-ն համաձայնության են եկել ցամաքային առևտրի հարցում
04.02.2019 | 22:23

ՌԴ-ն ու Վրաստանն ավարտին են հասցրել 2011-ին կնքված համաձայնագրի կիրարկմանն անհրաժեշտ գործընթացը, որը թույլ կտա առևտրի և ապրանքների փոխադրման համար օգտագործել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները` հայտնում է kommersant-ը:

«Մաքսային վարչարարության և առևտրի մշտադիտարկման մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագիրը կնքվել է 2011-ի նոյեմբերի 9-ին Ժնևում: Լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանը նույնպես շահագրգռված է տարանցիկ միջանցքի գործարկմամբ, որը կարող է այլընտրանք դառնալ Վերին Լարսին:

Դիտվել է՝ 391

Մեկնաբանություններ