ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Արևմտյան Հայաստան, որը շուտով նախկին Թուրքիա կդառնա»

«Արևմտյան Հայաստան, որը շուտով նախկին Թուրքիա կդառնա»
04.02.2019 | 22:27

Իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինն իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում է արել այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստանի վերաբերյալ: «Արևմտյան Հայաստան, որը շուտով նախկին Թուրքիա կդառնա»,-գրել է Էսկինը՝ կից հրապարակելով գեղեցիկ լուսանկար: Իսրայելցի քաղաքագետը 2017-ին այցելել էր Արցախ: Նա կարևորել էր, որ աշխարհում Արցախի մասին իմանան ոչ միայն հակամարտության կոնտեքստում, այլև ճանաչեն որպես հայ ժողովրդի բնօրրան, պատմական, տնտեսական, զբոսաշրջային, արժեքային համակարգ ունեցող երկիր, որտեղ ապրում է հրաշալի ժողովուրդ։ Հրեա գործիչը կոչ էր արել հայկական երկու պետություններում հայրենադարձության մեծ ծրագիր կազմակերպել:

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ