ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էստոնիան Խուան Գուայդոյին ճանաչել է Վենեսուելայի նախագահ

Էստոնիան Խուան Գուայդոյին ճանաչել է Վենեսուելայի նախագահ
04.02.2019 | 22:28

Էստոնիայի իշխանությունները ճանաչել են վենեսուելական ընդդիմության առաջնորդ, իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուայդոյին երկրի նախագահ: Էստոնիայում որոշումը բացատրում են նրանով, որ Վենեսուելայում նախագահական ընտրությունները, որոնցում հաղթանակ է տարել Նիկոլաս Մադուրոն, չեն համապատասխանել միջազգային չափանիշներին և լեգիտիմ համարվել չեն կարող: «Դրանից ելնելով՝ Էստոնիան, ինչպես և շատ այլ ժողովրդավար երկրներ, ճանաչում է Խուան Գուաիդոյին Վենեսուելայի նախագահ»,- ասված է Էստոնիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 311

Մեկնաբանություններ