ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին
04.02.2019 | 22:29

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին:


Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի կարեւոր գործընկերներից է եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ կապերը փոխադարձ հարգանքի ու վստահության հիման վրա դինամիկ զարգացել են բազմաթիվ ոլորտներում: Աժ նախագահի համոզմամբ՝ Հայաստանի խորհրդարանը պատրաստակամ է էլ ավելի ընդլայնելու եւ խորացնելու այդ հարաբերությունները: Անդրադառնալով օրենսդիրների համագործակցության ակտիվացմանը, փոխայցերին ու փորձի փոխանակմանը՝ Աժ նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում ձեւավորվելիք բարեկամական խումբն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի երկկողմ կապերի առավել սերտացմանը: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել տարբեր ոլորտներում բարեփոխումների գործում ԱՄՆ-ի ցուցաբերվող աջակցությունը:


Շնորհավորելով Արարատ Միրզոյանին Աժ նախագահ միաձայն ընտրվելու առթիվ՝ Ռաֆիկ Մանսուրը նշել է. «Հստակ է, որ հայ ժողովուրդն այս Ազգային ժողովից մեծ ակնկալիքներ ունի, եւ ես 2019-ին սպասում եմ խորհրդարանականների կողմից իրենց մանդատի կենսագործմանն ուղղված ջանքերին»: Զրուցակիցներն անդրադարձել են ժողովրդավարության զարգացմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրականացվող քայլերին, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ