ԵՄ-ն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին 8 օր ժամանակ էին տվել արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպելու համար՝ նշելով, որ հակառակ դեպքում ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին կճանաչեն երկրի ժամանակավոր նախագահ: Մադուրոն մերժել է: Այսօր Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Ավստրիան, Շվեդիան և Դանիան ճանաչել են Գուայդոյի իշխանությունը: