«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հնարավոր է համարում այս շաբաթ ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը Ազգային ժողովում: Լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Կառավարության ծրագիրն այս շաբաթ արդեն կքննարկենք: Ենթադրում եմ, բոլոր նախադրյալներն արդեն կան, որ կարողանանք քննարկել»,-ասաց Մակունցը: Նա հստակ օր չի նշել: Մակունցը նաև նշեց՝ չի կարող ասել, թե ծրագիրն ինչ տեսք կունենա: