Հայաստանի տարածքում փետրվարի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-8-ը կբարձրանա 5-6 աստիճանով:
Այսօր ժամը 9-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է (բուք է), մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):
Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Զանգեր» և «Մեղրու սար» հատվածներում մերկասառույց է: Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կուտակված են բեռնատարներ: