ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հ3 հեռուստաընկերությունը վաճառվել է ռուսական ընկերության

Հ3 հեռուստաընկերությունը վաճառվել է ռուսական ընկերության
05.02.2019 | 15:33

«Փաստը» գրում է. «Վերջին շրջանում քաղաքական ակտիվ գործունեությունից հեռացած Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հ3» հեռուստաընկերությունը վաճառվել է, գնել է ռուսական ընկերություն, և առաջիկայում եթերում կհայտնվի «ABC» տարբերանշանով: Ռուսները նախագծում լուրջ գումարներ են ներդրել, հեռուստաընկերության քաղաքական սրությունն ավելի է ուժեղանալու»:

Դիտվել է՝ 425

Մեկնաբանություններ