ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կառավարության կառուցվածքը կօպտիմալացվի փուլային սկզբունքով

Կառավարության կառուցվածքը կօպտիմալացվի փուլային սկզբունքով
05.02.2019 | 15:34

«Ժամանակը» գրում է. «Հայաստանի իշխանությունները որոշել են կառավարության կառուցվածքը օպտիմալացնել փուլային սկզբունքով: Առաջին փուլում չեն նշանակվի նախարարներ, և դրանք կղեկավարեն նախարարի առաջին տեղակալները՝ փաստացի նախարար, հետո դանդաղ, բայց հաստատուն կկրճատեն աշխատակազմը, մինչև նախարարությունից այլևս ոչինչ չմնա: Սա արվում է հանրային դժգոհությունը ինչ-որ կերպ մեղմելու նպատակով»:

Դիտվել է՝ 424

Մեկնաբանություններ