ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հենրիխ Մխիթարյանը` խաղադաշտ վերադառնալուց հետո

Հենրիխ Մխիթարյանը` խաղադաշտ վերադառնալուց հետո
05.02.2019 | 15:49

47 օր խաղադաշտում չլինելուց հետո Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերադարձավ խաղադաշտ:


Նա մասնակցեց «Արսենալի» Մ23 թիմի հանդիպմանը, որն անավարտ մնաց եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով. «Որոշ դադարից հետո ես վերադառնում եմ: Խաղացել եմ Մ23 թիմում և ուրախ եմ: Հույս ունեմ, որ այևս վնասվածքներ չեմ ստանա ու կշարունակեմ խաղալ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ինձ հետ էին: Բժշկական անձնակազմին, ֆիտնես մարզչին և բոլորին, նույնիսկ խաղընկերներիս: Նրանք ինձ աջակցում էին ամեն օր: Սա կյանք է և ամեն ինչ էլ պատահում է. դու կարող ես վնասվածք ստանալ կամ նման մի բան: Հույս ունեմ, որ ոչ ոք այլևս վնասվածք չի ստանա և թիմը կկարողանա կենտրոնանալ առաջիկա խաղերին»,- ասել է Մխիթարյանը: Նրա խոսքերը մեջբերում է լոնդոնցիների պաշտոնական կայքը: Հայ ֆուտբոլիստը նաև ավելացրել է, որ կարիերայում երբեք չէր մասնակցել նման հանդիպման, երբ խաղը դադարեցվեր առաջին խաղակեսից հետո:

Դիտվել է՝ 581

Մեկնաբանություններ