ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ի սենատը Սիրիայից զորքերի դուրսբերմանը դեմ է

ԱՄՆ-ի սենատը Սիրիայից զորքերի դուրսբերմանը դեմ է
05.02.2019 | 16:31

ԱՄՆ-ի սենատը հավանության է արժանացրել արտաքին քաղաքականության մասին օրինագծում սենատոր Միթչ Մաքոնելի՝ փոփոխություն սահմանելու առաջարկը։ Փոփոխությունը վերաբերում է ԱՄՆ-ի վարչակազմին և նպատակ ունի «դադարեցնել» Սիրիայից ու Աֆղանստանից ամերիկյան զորքերի հապշտապ դուրսբերումը։ Վարչակազմին առաջարկում են զորքերը դուրս բերելուց առաջ համոզվել, որ կատարված են բոլոր պայմանները՝ «Ալ Քայիդա» և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումների պարտության համար։

Փոփոխությանը կողմ է քվեարկել 70, դեմ՝ 26 սենատոր։ Քվեարկությունից առաջ սենատոր Մաքոնելը գործընկերներին հիշեցրել է «ազգային անվտանգության մասին՝ Ամերիկայի շահերից ելնելով», որոնք «պահանջում են ոչ միայն կարևոր դիվանագիտական գործիքներ, այլ Միացյալ Նահանգների անմիջական մասնակցությունը»։

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ