ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանը երկու անգամ մերժել է Պուտինին

Էրդողանը երկու անգամ մերժել է Պուտինին
05.02.2019 | 23:37

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու անգամ մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի եկեղեցու և Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքարանի գործողություններին միջամտելու հարցում` հայտնել է պատրիարքության՝ Բուրսայի մետրոպոլիտ Էլֆիդոֆորոս Լամբրինիադիսը «Ջումհուրիեթին» հարցազրույցում:

Հույն բարձրաստիճան հոգևորականը նշել է, որ չնայած Անկարայի և Մոսկվայի սերտ հարաբերություններին՝ Էրդողանը հրաժարվել է միջամտել ուղղափառ եկեղեցու գործերին՝ շեշտելով, որ Թուրքիան աշխարհիկ պետություն է, և իշխանությունները չեն խառնվի եկեղեցական ներքին գործերին: Լամբրինիադիսը նշել է, որ Ուկրաինայի եկեղեցու հետ կապված խնդիրներին Էրդողանի միջամտությունը Պուտինն ակնկալել է երկու անգամ՝ 2008 և 2018 թվականներին: Երկու անգամն էլ Էրդողանը բացասական պատասխան է տվել ՌԴ նախագահին:

Դիտվել է՝ 372

Մեկնաբանություններ