Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ գիտե, թե ինչ եմ մտածում մարտի 1-ի եւ Քոչարյանի մասին` ՙԱզատության՚ եթերում հայտարարել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Նա Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել եւ զրուցել է դեռ 2016-ի հուլիսին: Բաբայանն ասել է, որ հանդիպումը չի եղել հատուկ այդ թեմայով: «Ես էի թեման բացել, այդ թեմայի շուրջ խոսել ենք», իրենց զրույցի մասին ասել է Բաբայանը, չներկայացնելով այլ մանրամասներ: