ԱԳՆ-ում մամուլի ասուլիսում ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով լուրերին, թե դիվանագիտական ներկայացուցչություններում անձնակազմի կրճատումներ են լինելու, ասել է. «Արտերկրում ՀՀ դիվանագետների թվաքանակի կրճատման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ընդհակառակը, աշխատանքային անհրաժեշտություններից ելնելով որոշ դիվանագիտական ներկայացուցչություններում տեղի է ունեցել դիվանագետների համալրում»,- ասաց Նաղդալյանը: