ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանը բացառել է Հայաստանի հեղափոխությունում որևէ արտաքին միջամտության հնարավորությունը

Փաշինյանը բացառել է Հայաստանի հեղափոխությունում որևէ արտաքին միջամտության հնարավորությունը
05.02.2019 | 23:43

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես անընդունելի է համարում մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը «գունավոր հեղափոխությունների» շարքին դասելը: Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը հարցազրույցում նա ասել է. «Դա անընդունելի է, քանի որ մեր հեղափոխության մեջ չի եղել որևէ աշխարհաքաղաքական կոնտեքստ, չի եղել որևէ արտաքին ուժ, որը կմասնակցեր և ներգրավված կլիներ մեր ներքին քաղաքական գործընթացներին: Դա շատ կարևոր է՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում: Ես հասկանում եմ, որ հեշտ է խմբավորել հակամարտությունները կամ գործընթացները, սակայն եթե մենք ցանկանում ենք իսկապես հասկանալ` որտե՞ղ ի՞նչ է կատարվում, պետք է շատ ուշադիր վերաբերվենք նյուանսներին ու տարբերություններին»:

Նա ընդգծել է, որ 2018-ի գարնան դեպքերը բացարձակապես ներհայաստանյան իրադարձություններ են եղել: «Որևէ արտաքին ուժ հնարավորություն չի ունեցել ներգրավված լինելու մեր ներքին գործընթացներում: Այդ օրերին, ինչպես և այժմ, Հայաստանի ժողովուրդը եղել ու մնում է միասնական: Մեզ մոտ տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություններ, ընդ որում դա միայն իմ գնահատականը չէ, դա միջազգային հանրության գնահատականն է»,- ասել է Փաշինյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունները եղել են երկրում միակը, որի արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում կամ որևէ այլ տեղ: Նրա համոզմամբ՝ այս նյուանսներն ու տարբերությունները շատ կարևոր են հատկապես ապագայի կանխատեսումներում:

Դիտվել է՝ 372

Մեկնաբանություններ