ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ժոզե Մոուրինյոն մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել

Ժոզե Մոուրինյոն մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել
05.02.2019 | 23:50

«Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոին Իսպանիայի դատարանը մեղավոր է ճանաչել հարկերից խուսափելու գործով և դատապարտել մեկ տարվա ազատազրկման: Պորտուգալացի մարզչին հաջողվել է բանտային պատժից խուսափել՝ փոխարենը վճարելով խոշոր տուգանք:


Իսպանիայում բռնությունների հետ կապ չունեցող հանցագործությունների համար մինչև 2 տարվա ազատազրկման դեպքում հազվադեպ են բանտային պատիժ ստանում: Բանտի փոխարեն Մոուրինյոն վճարել է 182,500 եվրո արդեն սահմանված 2 միլիոն եվրո տուգանքի հետ միասին: Իսպանիայի դատախազության տվյալներով՝ 2011-2012-ին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ աշխատելու ժամանակ Մոուրինյոն չի վճարել 3,3 միլիոն եվրոյի հարկ:

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ