ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կառավարության ծրագիրը կհրապարակվի փետրվարի 6-ին

Կառավարության ծրագիրը կհրապարակվի փետրվարի 6-ին
05.02.2019 | 23:51

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ այսօր հանդիպած փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեի հետ հանդիպմանը հայտնել է, որ փետրվարի 6-ին կառավարության ծրագիրը կներկայացվի Աժ և կհրապարակվի:

Ըստ Ավինյանի, կառավարության տեսլականին ՎԶԵԲ ռազմավարությունը մոտարկելու քննարկումները կարող են ավելի առարկայական դառնալ: Փոխվարչապետը հավելել է, որ կառավարության ծրագիրը հիմնված է ներառական աճի, տնտեսության մրցունակության բարձրացման և արտահանման խթանման վրա: Ավինյանը և Պատրոնեն քննարկել են նաև ՎԶԵԲ աջակցությամբ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանման, պետություն-մասնավոր գործընկերության, տեղական կապիտալի շուկայի զարգացման, պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի սկզբնական տեղաբաշխման գործիքակազմի հետ կապված հարցեր:

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ