Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը տեղեկացնում է, որ լրատվամիջոցի խմբագիր Շահին Հաջիևը գործուղվել է Հայաստան՝ ղարաբաղյան հակամարտության և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին ռեպորտաժներ պատրաստելու նպատակով:
Նա Երևանում հանդիպումներ կունենա քաղաքական ուժերի ներկայացուցիչների և փորձագետների հետ: Ադրբեջանական եզակի անկախ լրատվամիջոց համարվող «Թուրան»-ը հայտնում է, որ Հաջիևի հայաստանյան այցը համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան մարմինների հետ: