ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արաբական 8 երկիր կողմ է Սիրիայի վերադարձին Արաբական պետությունների լիգա

Արաբական 8 երկիր կողմ է Սիրիայի վերադարձին Արաբական պետությունների լիգա
05.02.2019 | 23:53

Սիրիայի վերադարձն Արաբական պետությունների լիգա (ԱՊԼ) պաշտպանում են Լիբանանը, Ալժիրը, Իրաքը, Թունիսը, Եգիպտոսը, Սուդանը, ԱՄԷ-ն և Բահրեյնը: Երկուշաբթի ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Գեյթը հայտարարել է, որ կազմակերպությանը Սիրիայի լիիրավ անդամակցության վերականգնումը պահանջում է բոլոր անդամների համաձայնեցված դիրքորոշումը, «բայց դեռևս կան առարկություններ, մի քանիսը չեն հստակեցնում դիրքորոշումները»:

Նա ավելացրել է, որ կկարողանա հարցը մեկնաբանել, երբ «ձեռք կբերվի համաձայնություն, բայց մենք դեռ չենք հասել այդ փուլին»: Սիրիայի անդամակցությունը Արաբական պետությունների լիգային կասեցրել է 2011-ին:

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ