Մոսկվան և Թբիլիսին ավարտել են մաքսային կարգավորման վերաբերյալ 2011-ի համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերի համաձայնեցումը` գրել է «Կոմերսանտը»:
Համաձայնագրի իրականացումը ենթադրում է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով բեռնափոխադրումների կազմակերպում, ինչից կարող է օգտվել նաև Հայաստանը: Այդ դեպքում Հայաստանը դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնելու երկրորդ՝ Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ կստանա: Եռակողմ կոմիտեի առաջին հանդիպումը` Շվեյցարիայի, Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի կունենա փետրվարի 6-ին Ժնևում: