Հայկական մի շարք լրատվամիջոցների աշխատանքներն արգելափակված են Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի ԱԳՆ-ն տեղյակ է խնդրի մասին` ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ամենօրյա կապի մեջ է ռուսական պատկան մարմինների հետ՝ խնդրին լուծում տալու ուղղությամբ: Որքան տեղյալ եմ՝ այսօրվա դրությամբ խնդիրը մասնակի լուծվել է», - ասաց Նաղդալյանը: ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ խնդիրը նաև տեխնիկական է և քայլեր են ձեռնարկվում դրանց վերացման ուղղությամբ: