ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ի և ԵՄ- ի հետ հարաբերությունների մասին

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ի և ԵՄ- ի հետ հարաբերությունների մասին
06.02.2019 | 00:39

Գերմանիայի կառավարությունը հետաքրքրված է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական, իրական, ինստիտուցիոնալ փոփոխություններով` Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով Գերմանիա պաշտոնական այցին և կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների արդյունքներին՝ վարչապետն ասել է. «Հիմնական արդյունքը համարում եմ այն հստակ պայմանավորվածությունները, որոնք կան Հայաստանում գերմանական ներդրումների հետ կապված: Մենք պայմանավորվել ենք, որ Եվրամիությունը և Գերմանիան աջակցելու են մեր բարեփոխումների օրակարգին: Գերմանիայի կառավարությունը հետաքրքրված է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական, իրական, ինստիտուցիոնալ փոփոխություններով»:


Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը զարգացնում է բազմակողմ հարաբերություններ: «Մենք մեր հարաբերությունները զարգացնում ենք բոլոր ուղղություններով: Ինչպես նշեցի, Եվրամիությունն աջակցում է մեր ժողովրդավարական բարեփոխումներին: Կարևոր է, որ Եվրամիությունը մեր առջև խնդիր չի դնում՝ ընտրել ԵԱՏՄ և ԵՄ միջև, մենք նման խնդրի առաջ կանգնած չենք»,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում:
«Մեր հարաբերությունները թե՛ ԵՄ, թե՛ ԵԱՏՄ հետ բացարձակ թափանցիկ են մեր բոլոր գործընկերների համար: Մենք չենք պատրաստվում զարգացնել մեր հարաբերությունները մի գործընկերոջ հետ՝ ի հեճուկս մեկ այլ գործընկերոջ: Այստեղ կա բացարձակ հստակություն և թափանցիկություն»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ