ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

6-7-բալլանոց երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

6-7-բալլանոց երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
06.02.2019 | 14:20

Երեկ ժամը 23:31-ին գրանցվել է երկրաշարժ Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կիլոմետր հյուսիս-արևմուտք, օջախի 10 կիլոմետր խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալլ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Ստեփանակերտ, Շուշի և Հադրութ քաղաքներում՝ 3 բալլ ուժգնությամբ:

Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ