ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
06.02.2019 | 14:22

Ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվելու է Հայոց ցեղասպանության հիշատակի օր` հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը՝ երեկ Փարիզում ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ընթացքում:

«Ֆրանսիան այն երկիրն է, որը ուղիղ է նայում պատմության աչքերին», - ասել է Ֆրանսիայի նախագահը ֆրանսահայ համայնքի 350 ներկայացուցիչների ներկայությամբ: Մակրոնը հիշեցրել է, որ Ֆրանսիան առաջին երկրներից էր, որը 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները անվանեց մարդկության դեմ հանցագործություն: «Առաջիկա շաբաթներին, իմ խոստման համաձայն, Ֆրանսիան ապրիլի 24-ը կհռչակի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր: Ֆրանսահայերի պատմությունը պատկանում է Ֆրանսիայի պատմությանը, և Հայոց ցեղասպանությունը մեր հիշողության մի մասն է, ուստի մեր հանրապետությունը պետք է հիշի», - ասել է Ֆրանսիայի նախագահը:
France-Presse գործակալության փոխանցմամբ՝ Մակրոնը հայտնել է, որ նախապես տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին իր որոշման մասին:
Միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահը նաև հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին: Աշխարհահռչակ շանսոնիեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը Մակրոնին ծիրանենու փայտից պատրաստված դուդուկ է նվիրել:


Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել Ֆրանսիայի Էմանուել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ֆրանսիան, որը Եվրոպայի ամենամեծ հայ համայնքն ունի, 2001-ին օրենքով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: France-Presse-ը նշում է, որ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են երկու տասնյակից ավելի պետություններ:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ